Չինաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցի փորձարկումները

Չինաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Չինաստանը փորձարկում է ռուսական հակավիրուսային «տրիազավիրին» դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, այսօր հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կրաևոյը:

Ռուս բժիշկներին դեռևս չի հաջողվել Ռուսաստանում վիրուսով վարակվածներից առանձնացնել վիրուսի շտամը`պատվաստանյութի ստեղծումն արագացնելու համար, հավելել է Կրաևոյը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել է 425-ի, իսկ վարակվածներինն անցել է 20 հազարից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում