Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի միասնությունը. Դավիթ Շահնազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Եթե ընտրությունների արդյունքում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնի որևէ անձնավորություն, ով լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ կամակատարը, վտանգները շատ մեծ են լինելու։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի այնտեղ իր մանկլավիկ նախագահն ունենալ, կասկած չունենաք, որ Արցախում բազմապատիկ ճնշումներ են սկսվելու, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Եթե նման բան լինի, նոր նախագահն Արցախն ինքնամեկուսացնելու է բանակցային գործընթացից, և չեմ բացառում, որ Արցախի նախագահի և ԼՂՀ ադրբեջանական համայնքի միջև սկսվեն ուղղակի պաշտոնական շփումներ. ամեն ինչ գնում է դրան։ ՀՀ իշխանությունը նպատակաուղղած տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ։ Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի միասնությունը», – ասաց բանախոսը։
Դավիթ Շահնազարյանը միաժամանակ շեշտեց՝ բանակցային գործընթացը նկատելիորեն ինտենսիվացել է։ Առաջին պատճառն, ըստ նրա, աշխարհաքաղաքական զարգացումներներն են։ Գործոններից մյուսն էլ Արևմուտքի վախն է՝ Փաշինյանի վարկանիշի սրընթաց նվազելու առնչությամբ։
«Փաշինյանը հերթական անգամ հարվածում է Արցախի ինքնորոշմանը։ Ինքնորոշումը պետք է ընդունելի լինի բացառապես Արցախի քաղաքացիների համար», – իր խոսքն ամփոփեց բանախոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում