«Արտավազդի» ներկայացված աշխատանքները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ավարտվել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նկատի ունենալով, որ այս տարի լրանում է մրցանակաբաշխության 20-ամյակը, հանձնաժողովը որոշել է ընդունել բոլոր ներկայացված հայտերը, 2-րդ՝ քվեարկության փուլ անցնող աշխատանքները ընտրելով մարտի 24-ին՝ ներկայացումները դիտելուց հետո: Այս մասին տեղեկանում ենք թատերական գործիչների միության կայքից:
«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացվել են հետևյալ աշխատանքները՝
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Կախարդական սրինգ» օպերան և «Բյուրեղապակյա դղյակ» բալետը:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Թռիչք կկվի բնի վրայով», «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերհոլդի կյանքից», «Ալադին» ներկայացումները:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ներկայացրել է «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացումը:
Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը ներկայացրել է «Քրիստոֆեր», «Ոզնու մուշտակը», «Գելը» ներկայացումները:
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Խառը զգացմունքներ», «Օնեգին», «Ինքնասպանը», «Ռոմեո և Ջուլիետ», «Իմ անունն է Կոմիտաս», «Փղերի երկար ուղին», «Բարի ախորժակ, վագր» ներկայացումները:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացրել է «Փափլիկը», «Լոռեցի Սաքոն», «Ճշմարտությունը» ներկայացումները:
Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրել է «Հիշիր վաղվա օրդ», «Ջրահարսը» ներկայացումները:
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Տիկնայք և պարոնայք» ներկայացումը:
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը ներկայացրել է «Շրջված երազ» ներկայացումը:
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը ներկայացրել է «SQ.. Սիրում եմ քեզ», «Մոխրոտիկը», «Չառլիի Մորաքույրը» ներկայացումները:
Կամերային երաժշտական թատրոնը ներկայացրել է «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը:
Ուսանողական թատրոնը ներկայացրել է «Անտեսանելին» մոնոներկայացումը:
Մետրո թատրոնը ներկայացրել է «Սև կատուն» ներկայացումը:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Թռիչք» ներկայացումը:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Վարազդատ», «Անուշ» ներկայացումները:
Ա.Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Արտիստը» ներկայացումը:
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Որբանոց», «Վրիժառուն» ներկայացումները:
Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Լուսաբացից առաջ» ներկայացումը:
Աբովյանի դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Շունն ու կատուն» ներկայացումը:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Ագռավն ասաց» ներկայացումը:
Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Կիլիկո Արքա» ներկայացումը:
«Արամազդ» երիտասարդական կենտրոնի թատերական ստուդիան ներկայացրել է «Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհում» ներկայացումը:
Անհատ թատերախումբ /ռեժ.՝ Գ. Մարգարյան/ ներկայացրել է «12» ներկայացումը:
«Լավագույն պիես» անվանակարգում հայտագրվել են հետևյալ գործերը՝
ՍամվելԽալաթյան – «Մռավ լեռան լուսաբացը»
Էլֆիք Զոհրաբյան – «Սիրո ջերմաչափ»
Արշակ Սեմիրջյան – «Ծլնգոց»
Դավիթ Խաչիկյան – «Սեր, հաց և փշալարեր»
Արտաշես Շահբազյան – «Մեղադրյալները»
Գագիկ Կարապետյան- «Մեծ լեռը»
Սմբատ Բունիաթյան – «Երջանկության երկու ժամը»
Սառա Նալբանդյան – «Հաղթանակի գենեզիս»
Մհեր Մկրտչյան – «SQ…Սիրում եմ քեզ»
Արմենուհի Սիսյան – «Ագռավն ասաց»:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում