AM | RU
USD
EUR
RUB

Շնորհավորում եմ բոլորիդ, Հայաստանում վերջապես տեղի ունեցավ այն, ինչին շատերս սպասում էինք. Արթուր Դանիելյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Շնորհավորում եմ բոլորիդ, Հայաստանում վերջապես տեղի ունեցավ այն, ինչին շատերս սպասում էինք երկու տարի շարունակ, իսկ ոմանք շատ ավելի երկար: Մեկնարկեց հեղափոխությունը: Երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածն ըստ էության արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը: Սա մի իրադարձություն էր, որին, թեկուզ և ենթագիտակցաբար, այնուամենայնիվ շատ անհամբեր սպասում էր համայն հայությունը: Բուն իրադարձությունը պարզապես խախտում է իշխանական ճյուղերի միջև պարտադիր համարվող հավասարակշռության սկզբունքը: Թվում է, թե սա մանր դետալ է, բայց կենսական նշանակություն ունի վերջին հինգ հարյուր տարվա դոմինանտ քաղաքագիտական դոգմայի համար:

Տեսեք, կապիտալիզմի անբաժան մաս է կազմում ժողովրդավարության այն մոդելը, որտեղ ժողովուրդն իրականում բան չի որոշում, դա է կապիտալի պահպանման կարևորագույն օրենքը: Սրա մասին դեռ Մարքսն էր գրել իր` կապիտալի կուտակման հայտնի երեք փուլերում՝ սկզբից կապիտալի անբռնազբոս կուտակում (աշխարհում գոյություն չունի արդար վաստակված կապիտալ), հետո պահպանում (ախրանա, քավոր-սանիկ, կաշառք) ու վերջում հավասար պայմանների ստեղծում (դեմոկրատիա): Կապիտալի պահպանման համար հավասար պայմանները գերկարևոր են, քանի որ հավասար պայմաններում աղքատն ու միջին դասի ներկայացուցիչը երբեք չեն կարող մրցել խոշոր կապիտալիստի հետ: Այդ հավասար պայմանների կարևոր մաս է կազմում հենց իշխանության ճյուղավորումը՝ գործադիրը, օրենսդիրն ու դատականը ու այդ ճյուղերի միջև եղած բալանսը: Մեկը մյուսին պիտի հակակշռի, եթե հանկարծ իրավիճակը ուզենա վերահսկողությունից դուրս գալ:

Ազգային ժողովում պետք է լինեն իրար հետ գզվրտվող, բայց իրարից առանձին մեծամասնություն չունեցող ֆրակցիաներ: Կառավարությունը պիտի հաշվետու լինի այդ ֆրակցիաներին: Ֆրակցիաները պիտի անընդհատ մասնակցեն «ընտրությունների» ու կախված լինեն իրենց ֆինանսավորողից: Ու եթե ԱԺ-ում կամ կառավարությունում մեկը շեղվեց «ճիշտ» ուղղուց ու, ասենք, որոշեց հրաժարվել դոլարից որպես պահուստային միջոցից, կամ որոշի արգելել վաշխառությունն առհասարակ ու վարկերը տալ միայն միջնորդավճարի դիմաց, ոչ թե տոկոսի, ապա խաղի մեջ կմտնի «սուրբ կովը», «անկախ» դատական համակարգն ու հղում կանի սրբերի սրբոց սահմանադրության վրա:

Այս սիստեմը գործել է դարերով: Մարդիկ ինքնակամ գնացել են ընտրատեղամասեր ու քվեարկել են ի օգուտ սահմանադրությունների, որոնք միտված էին պահպանել կապիտալիստական ստատուս քվոն, վնասազերծել ազգայնականականներին ու սոցիալիստներին և «հավասարակշռել», ասել է թե` չեզոքացնել իշխաններին: Թե բա՝ ժողովուրդը երբեք չի սխալվում)))

Այս մեխանիզմը 30 տարի է գործում էր նաև Հայաստանում ու, ըստ ամենայնի, շուտով կխափանվի: Ընդ որում, կապ չունի, թե ինչ արդյունք կունենա Փաշինյանի նախաձեռնած հանրաքվեն: Էականն այն է, որ դրան չեն դիմադրելու` մեր վզին այս օձիքը 30 տարի առաջ կապած ուժերը, նրանք չենք կարող իրենց այդ շռայլությունը թույլ տալ: Տեղի է ունենում արևմտյան դոգմաների դեսակրալիզացիա: Սահմանադրությունը, իշխանական ճյուղերի հավասարակշռումը, պլյուրալիզմը, պարլամենտարիզմը, դեմոկրատիան և նույնիսկ պետության և կրոնի տարանջատումը այլևս սրբություն չեն: Նիկոլը սահմանադրությունը պղծող, հավասարակշռության վրա թքող, կիսա-կրոնական կերպար է, ով բառացիորեն գոյություն ունի ԵԽԽՎ-ի շնորհիվ: ԵԽԽՎ-ն է պատճառը, որ Նիկոլը ցմահ դատապարտված չէ: Ու հենց Նիկոլն է դառնում պատճառը, որ ԵԽԽՎ-ն ցմահ բարոյազրկվելու է, քանի որ, ծեծված պրոտոկոլային դատապարտող ձևակերպումներից զատ, նրանք իրենց հոգեզավակի դեմ այլ բան չեն ձեռնարկի: Իրավապաշտպանները մի երկու հատ դեժուրնի ստատուս կգրեն, խորհրդարանական ընդդիմությունը հղումներ կանի տարատեսակ կոնվենցիաներին, արտախորհրդարանական ընդդիմությունը կոչ կանի հանրաքվեն վերածել անվստահության քվեի... էս սաղ կանցնի, կգնա, կմնա միայն պղծված սուրբ կովը, որը կոչվում էր սահմանադրականություն:

Կրկրնում եմ՝ էական չէ, թե ինչ ավարտ կունենա այս ամենը, կարևորն էդ երեսպաշտ սրիկաներին պղծելն էր, ողջ արևմտյան կեղծ բարեպաշտական համակարգը դեսակրալիզացնելն էր: Կարևորը ցույց տալն էր, որ էդ շիկահեր կույսը, շարքային պուտանկա է, բայց միայն շատ հարուստ օտարների համար:

Ու այս առողջացման պրոցեսը մեր մեջ առաջնորդեց մեր միջի կատարյալ անառողջը:

Հ.Գ. Հոբսն ու Լոքն ու՞մ շունն էին, երբ կային Դավիթ Անհաղթն ու Մխիթար Գոշ:

#դուխով

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոսն, ում անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ Արարատի մարզում կորոնավիրուսի նոր դեպքեր կան Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա. Միհրան Հակոբյան Ապրիլի 7-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար Հատկապես այս տարի դա անթույլատրելի է․ Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է Պարետն ուղերձով դիմել է քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Նամակները EASA-ն գրել է Տաթևիկ Ռևազյանին. Մինասյան Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ժամկետի մասին Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին Հակոբ Ճաղարյանը՝ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ) Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի «Հրապարակ». Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում Ավագ չորեքշաբթի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը. Արմեն Աշոտյան Որը պետք է լինի Նիկոլի և կառավարության առաջին քայլը. Արտակ Զաքարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan