Հայտնի է Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողի անունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Բրին Կիրշը (Bryn Kirsch)-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասված է «Դիլիջան» սենեկային երաժշտության համերգաշար նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Հաղթողն արժանացել է 2 500 ԱՄՆ դոլար մրցանակի, ինչպես նաև իր ստեղծագործության պրոֆեսիոնալ ձայնագրության հնարավորություն է ստացել:
Մրցույթն անցկացվում է Կալիֆորնիայի երաժշտական բուհերի ուսանող կոմպոզիտորների շրջանում: Մրցույթի պարտադիր պայմաններից մեկն այն է, որ հնչող ստեղծագործությունը պետք է կապ ունենա հայկական իրականության հետ:
«Դիլիջան» սենեկային երաժշտության համերգաշարը հիմնադրվել է 2005 թվականին «Լարք» երաժշտական ընկերակցության անդամների կողմից: Այն միտված է ներկայացնել դասական երաժշտության գլուխգործոցները, ինչպես նաև գոհարներ՝ հայկական երաժշտության գանձարանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում