87-ամյա Էլդար Շենգելայան նոր ֆիլմ Է նկարահանել

87-ամյա Էլդար Շենգելայան նոր ֆիլմ Է նկարահանել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 87-ամյա ռեժիսոր Էլդար Շենգելայան վերջերս ավարտել Է «Ջրհորը» նոր կարճամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքը: Այդ մասին ասված Է Վրաստանի ազգային կինեմատոգրաֆիական կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարճամետրաժ ֆիլմը, որի փակ ցուցադրությունը տեղի Է ունեցել օրերս, նկարահանվել Է ըստ Ռեզո Չեիշվիլիի պատմվածքի: Շենգելայա-Չեիշվիլի ստեղծագործական դուետը հանդիսատեսին ծանոթ Է «Երկնագույն լեռներ կամ Ոչ ճշմարտանման պատմություն» կուլտային կինոնկարով, ինչպես նաեւ «Սամանիշվիլիի խորթ մայրը» ֆիլմով:

«Եթե փող գտնեմ՝ կնկարահանեմ եւս երկու ֆիլմ, որոնք կթողարկվեն մայիսին:

Ամենագլխավորն այն Է, որ բոլոր երեք ֆիլմերում խաղալու Է Պաատա Մոյիսցրապիշվիլին, որը կկապի դրանք», – պատմել Է ռեժիսորը:

Երկու կինոնկարներն Էլ լինելու են կարճամետրաժ եւ նկարահանվելու են Ռեզո Չեիշվիլիի նովելների մոտիվներով, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում