Սիրիական զորքերը 600 քառ. կմ տարածք են ազատագրել ահաբեկիչներից

Սիրիական զորքերը 600 քառ. կմ տարածք են ազատագրել ահաբեկիչներից

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը կիրակի հայտարարել է ռազմարշավի արդյունքում Հալեպ և Իդլիբ նահանգներում ավելի քան 600 քառ. կմ տարածք ահաբեկիչներից ազատագրելու մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ զինված ուժերն առաջխաղացում են ունեցել: Իդլիբ նահանգի արևելքից գրոհող զորքերը հանդիպել են Հալեպ նահանգի հարավից առաջ ընթացող զորքերին՝ վերականգնելով վերահսկողությունը աշխարհագրական տարածքի նկատմամբ, որի մակերեսը գերազանցում է 600 քառ. կմ-ը, ինչպես նաև վերահսկողություն հաստատելով տասնյակ բնակավայրերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է հաստատել Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքի նկատմամբ, որը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող երկու մայրուղիների միջնամասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում