Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է վերադառնալ «Արսենալ». The Sun
11/02/2020 22:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Հայաստանի ազգային ընտրանու և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է վերադառնալ «Արսենալ», եթե չնվազեցվի նրա համար պահանջվող հրաժարագինը:
Ինչպես հայտնում է The Sun-ը, «Ռոման» չի պատրաստվում 31-ամյա ֆուտբոլիստի համար վճարել «Արսենալի» պահանջած 20 մլն ֆունտ ստերլինգը (23 մլն եվրո):
Իտալական ակումբը սեպտեմբերի Մխիթարյանին վարձակալել է անգլիական ակումբից, իսկ վարձակալման պայմանագիր ավարտվում է ամռանը: «Արսենալը», որոնց հետ նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, ցանկանում են Մխիթարյանի տրանսֆերը վաճառել ամռանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել 2018-ի հունվարին 34 միլիոն եվրոյով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում