Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանը՝ բրոնզե մեդալակիր
11/02/2020 22:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Իտալիայի Հռոմ քաղաքում շարունակվում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանն այս մրցաշարում ունի առաջին մեդալը:
77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը վիճարկեցին Կարապետ Չալյանն ու Բուլղարիան ներկայացնող հայազգի Հայկ Մնացականյանը: Առաջին խաղափուլում Չալյանը կարողացավ գլորել Մնացականյանին ու հենց այդ ժամանակ Հայկը վնասեց արմունկը: Հետագայում Հայկը փորձեց շարունակել, բայց երկրորդ խաղափուլի սկզբում հրաժարվեց պայքարից, քանի որ վնասվածքը թույլ չէր տալիս: Չալյանը հաղթեց 3-0 հաշվով ու նվաճեց բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ վաղը ոսկե մեդալների համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը, իսկ Կարեն Ասլանյանը կփորձի նվաճել բրոնզե մեդալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում