Վերսալյան պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ տեղի կունենա

Վերսալյան պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ տեղի կունենա

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ինչպես տեղեկացնում է Վերսալի պալատի պաշտոնական կայքը, համերգի ժամանակ կհնչի «հայ ժողովրդի ձայնն ու բազմադարյա պատմությունն արտահայտող» երաժշտությունը:

Պալատական մատուռում ելույթով հանդես կգան դասական երաժշտության կատարողներ՝ սոպրանո Մելոդի Լուլեջյանը, Շուշան Սիրանոսյանը (ջութակ), Աստղիկ Սիրանոսյան (թավջութակ), Վարդան Մամիկոնյան (դաշնամուր): Կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում