Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունենալու Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Այնուհետեւ վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Երեկոյան կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում