ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն

ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի ազգային պատկերասրահը «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որի մասին Panorama.am-ը գրել էր օրեր առաջ, կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը: Այս մասին հայտնում են Ազգային պատկերասրահից:

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը ներկայացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և «Искусство Наций» հիմնադրամը (Ազգերի արվեստ): Կցուցադրվեն Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Նախագիծը ներկայացվել է շուրջ 11 երկրներում: Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ:

Նախագծի ղեկավարն է Արման Ծատուրյանը, համակարգողը՝ Մարիամ Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում