Կորոնավիրուսից բուժված երիտատասարդները պատմել են, թե ինչ են զգացել հիվանդ ժամանակ. CNN
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Չինաստանում և մի շարք այլ երկրներում տարածվող կորոնավիրուսից բուժված հիվանդներից երկուսը CNN-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, թե ինչի միջով են անցել և ներկայացրել են իրենց վախերը:
Ինչպես աղբյուրը ներկայացնում է, նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց և դեղատներում բժշկական դիմակների սպառումը պատկերող լուսանկարների կողքին առավել ուշագրավ են հիվանդանոցից դուրս գրվող և իրենց ապաքինված հարազատներին ուրախությամբ դիմավորող մարդկանց լուսանկարները:
Չինացի երիտասարդը, որն արդեն ապաքինվել է, ներկայացնելով իր հիշողությունները, նշում է, որ հիվանդության հաստատման պահին սարսափած է եղել: Նա նշում է, որ իր մոտ վիրուսի առկայության կասկած էր առաջացել, երբ վատ ինքնազգացողությունը չէր անցնում մրսածության դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո: Հոր հորդորով նա հիվանդանոց է գնացել, որտեղ, ինչպես նա նկարագրում է, «իրական խառնաշփոթ էր. բացմաթիվ մարդիկ և բուժքույրներ էին շրջում»:
Մեկ այլ, 31-ամյա չինացու խոսքով՝ ինքը նույնպես մրսածության ախտանշաններ և ցավեր է ունեցել: Երկուսն էլ այժմ ապաքինվել են, բայց դեռ չեն վերադարձել իրենց բնակավայրեր և ապրում են հյուրանոցում, քանի դեռ մտավախություն կա, որ դրսում ապահով չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում