AM | RU
USD
EUR
RUB

Պիտի փորձենք հասարակությանը ներկայացնել, թե ինչ է իր գլխի գալիքը. Երվանդ Վարոսյան (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ժողովուրդը ապրիլի 5-ին ընտրություն է կատարելու ինչ-որ բանի մեջ, ուղղակի խաբկանք է, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ժողովրդավարություն նշանակում է, որ ժողովուրդը մանդատ է տալիս իշխանության ճյուղերին՝ յուրաքանչյուրին իր ձևով ու մեխանիզմով, որ նրանք հարցերը իր փոխարեն լուծեն, ժողովուրդը չէ, որ պետք է հավաքվի հրապարակում ու որոշի՝ ում են կախում, մենք այսպես կգնանք ոչ թե միջնադար, այլ՝ դեպի ստրկատիրական համակարգ», - ասաց նա։

Փաստաբանի խոսքով` միայն այն հանգամանքը, որ Սահմանադրության հոդված է փոխվում այն հիմնավորումներով, որոնք նաև հրապարակված են ԱԺ կայքում, ինքին խոսում է, թե ինչ պրոցեսի հետ գործ ունենք, ինչ մակարդակի գործընթաց է տեղի ունենում։

«Եթե խոսք է գնում չվստահելու մասին, ես այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ չափանիշները, թե ինչու է դատական իշխանության այլ մարմինների նկատմամբ առկա այդ վստահությունը։ Օրինակ, Վճռաբեկ դատարանին ինչո՞ւ են վստահում ու չեն վստահում Սահմանադրական դատարանին, ի՞նչ է տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք», - ասաց Վարոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ հակասահմանադրական մեթոդով Սահմանադրություն փոխելը, հակասահմանադրական ճանապարհով դատավորին տուն ուղարկելը ինքնին նշանակում է, որ բացառում ենք, որ ծրագրի ի կատար ածվելու դեպքում ձևավորվելիք Սահմանադրական դատարանը երբևէ անկախ է լինելու։

«Որովհետև իրենց կողմից հիմա նշանակվելիք դատավորները շատ լավ պատկերացնում են, որ եթե մի անգամ հակասահմանադրական ճանապարհով իրենք հայտնվել են այդ դատարանում, օրը գալու է, ոչ պակաս հակասահմանադրական ճանապարհով իրենք գնալու են տուն, որովհետև Սահմանադրություն նորոգելու հնարավորությունը Սահմանադրությունն իր մեջ չի ներառել, ու սահմանադիրը չի առաջնորդվել խելագարության կանխավարկածով, որ պիտի խախտվի, որ մի հատ էլ խախտումից հետո գալու մեխանիզմ իր մեջ ներառի», - ասաց Վարոսյանը։

Նա նշեց, որ ապագա իշխանությանը այսօրվա գործողությունները հնարավորություն են տալու էլ ավելի բիրտ մեթոդներով ազատվել այսօր նշանակման պատրաստի դատավորներից։

«Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, պիտի փորձենք, ինչքան մեր ուժերը ներում է, հասարակությանը ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել իր հետ, ինչ է իր գլխի գալիքը», - ընդգծեց Երվանդ Վարոսյանը։

Լրահոս
Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ Ինչպես են Կադիրովին պաշտպանում կորոնավիրուսից Արսեն Բաբայանը պատգամավորներին առաջարկում է հաջորդ նիստին քննարկել ավելի կարևոր հարց Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին Արցախի ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. տեղեկատվական շտաբ (տեսանյութ) Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի ընկեր Վլադիմիր Վինակուրի կորոնավիրուսային թեստի պատասխանը հայտնի է Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան Արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan