Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնումում է
Կարդացեք նաև
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տեսել են Լոնդոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին գրում է «Լիվերպուլի» ֆան-ֆորումը: Երկրպագուներից մեկը տեղադրել է նաեւ Հենրիխի լուսանկարը լոնդոնյան հյուրանոցում գրանցման պահին: Նա նկատել է հայկական անձնագիր, ապա լուսանկարել հյուրանոցի սպասասրահում նստած Մխիթարյանին: Նշվում է, որ մոտական ժամերի Մխիթարյանը կմեկնի Լիվերպուլ, որտեղ կիսապաշտպանին պաշտոնապես կներկայացնեն թիմին:
Անգլիական «Լիվերպուլ»-ը ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը, սակայն արդեն երկու շաբաթ է’ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Մխիթարյանը, պարզաբանելով իրավիճակը, մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ինքը գտնվում է Փարիզում և շարունակում է իր արձակուրդը: Միաժամանակ Պալկինը նշել էր, որ հավաքականներին միացած բոլոր ֆուտբոլիստների արձակուրդն ավարտվել է հունիսի 23-ին, և այդ օրը բոլորը’ այդ թվում հայազգի կիսապաշտպանը, պետք է միանային թիմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում