AM | RU
USD
EUR
RUB

Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, գործընկերները քննարկել են հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմաոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Որպես թիրախային ուղղություններ ԱԳ նախարարներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման և համագործակցության ծրագրերի և միջոցառումների նախաձեռնումը: Նախարար Մնացականյանը Տոմաշ Պետրժիչեկին ներկայացրել է վերոնշյալ բնագավառներում Հայաստանի արձանագրած հաջողություններն՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի:

Փոխադարձաբար կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժի լիարժեք օգտագործումը: Այս առումով կողմերն առանձնացրել են Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես գործնական քայլ զբոսաշրջության, մարդկանց միջև շփումների և գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկմանը: ԱԳ նախարարներն արժևորել են Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բազմաշերտ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ:

ԱԳ նախարար Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ կառավարությունն ունի մեծ հանձնառություն ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում ապահովել բարեփոխումների շարունակականությունն՝ ի նպաստ շոշափելի արդյունքների արձանագրման:

Լրահոս
Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6 Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին Ձեռնարկում են հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge» Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը. Արման Սաղաթելյան Մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք.դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզերում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 5 Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan