Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան
15/02/2020 22:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:
Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:
«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:
Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:
Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում