Իտալիայում գլխավոր մարզիչը հարվածել է իր ֆուտբոլիստին փոխարինելուց հետո ու հեռացվել
17/02/2020 18:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Իտալիայում «Գրոսետո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հարվածել է իր ֆուտբոլիստին փոխարինումից հետո ու կարմիր քարտ է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել իտալական D Սերիայի` «Գրոսետո»-«Մոնտերոսի» խաղի ժամանակ:
75-րդ րոպեին «Գրոսետոյի» գլխավոր մարզիչ Մագրինին որոշել է փոխարինել կիսապաշտպան Ռիկարդո Կրետելային: Կրետելան գոհ չի մնացել փոխարինումից, ինչից հետո մարզիչը հարվածել է նրա գլխին:
Գլխավոր մրցավարը, խորհրդակցելով իր օգնականի հետ, որոշել է կարմիր քարտ ցույց տալ մարզչին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում