Պատգամավորական ախորժակ

«Ժողովուրդ»-ը գրում է,որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված 2197,45 քմ մակերեսով «Դարպասի արտադրամաս»-ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ այդ տարածքը որոշվել է վաճառել 684 հազար 594 դրամով:

Իսկ գիտե՞ք՝ ով է այն երջանիկ գնորդը, որն այդքան էժան ձեռք է բերելու ավելի քան 2 հազար քմ մակերեսով այդ անշարժ գույքը. Վանաձորում գործող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն:

Թերթին հայտնի է դարձել, որ այս ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին:

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում