ՊՆ ռազմական ոստիկանության պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՊՆ ռազմական ոստիկանության պետն ու  ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am:  Ձախից՝ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյան

Աջից՝ Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նաև Ալեքսան Ալեքսանյանին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,– ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում