Շատ դժվար. Վլադիմիր Պուտինի անկեղծ պատասխանը՝ դժվար հարցին

Շատ դժվար. Վլադիմիր Պուտինի անկեղծ պատասխանը՝ դժվար հարցին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի բնակչուհու հարցին, թե ինչպես է հնարավոր ապրել ամսական 10 800 ռուբլիով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«Կարծում եմ՝ շատ դժվար»,-ասել է նախագահը:

Զրուցակցի դիտարկմանը, որ նախագահի աշխատավարձը շատ բարձր է, Պուտինը պատասխանել է, որ իր աշխատավարձը երկրում ամենաբարձրը չէ. «Կան ավելի բարձր աշխատավարձ ստացողներ»:

Հավելենք, որ ՌԴ նախագահը քաղաքացիների հետ զրուցել է Անատոլի Սոբչակի հուշակոթողին ծաղիկ խոնարհելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում