Բորուսիա Դ․-ՊՍԺ հանդիպման բոլոր գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

Բորուսիա Դ․-ՊՍԺ հանդիպման բոլոր գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amՉեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ կեսում։ 69-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։ 75-րդ րոպեին Նեյմարը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց Հոլանդը դուբլ ձևակերպեց՝ խփելով իր 10-րդ գոլը լիգայի գործող խաղարկությունում։ Նորվեգացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության ընթացքում գոլ է խփում երկու տարբեր թիմերի կազմերում:

«Բորուսիան» հաղթեց 2-1 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում