Մխիթարյանը պատրաստ է Գենկի դեմ հանդիպմանը. Ռոման շարունակում է մարզումները
19/02/2020 18:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Իտալական «Ռոման» շարունակում է նախապատրաստվել Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի բելգիական «Գենկի» դեմ հանդիպմանը: Պաուլու Ֆոնսեկայի թիմը այսօր հերթական մարզումն է անցկացրել:
Այդ մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 31-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված է հռոմեական ակումբի հայտացուցակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում