Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը
20/02/2020 12:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները որոշում են Սիրիայի կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի անցկացման օրը:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի արտգործնխարարությանը։
«Կողմերն աշխատում են հանդիպման շուրջ համաձայնության գալու համար: Հենց երեք երկրների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի, հանդիպման անցկացման օրը կհայտարարվի հանրությանը», – ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում