Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Գերմանական Հանաու քաղաքում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել նրա իսկ տանը. նրա կողքին ևս մի մարմին է հայտնաբերվել, հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է ria.ru-ն:
«Այս պահին որևէ ապացույց չունենք այլ հարձակվողների մասին»,- նշվում է գերատեսչության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Կասկածյալի անունը դեռևս չի հաղորդվում: Այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում, թե ինչպես է կասկածյալը մահացել, ինչ հանգամանքներում: Նշվում է միայն, որ նա նամակ և տեսաձայնագրություն է թողել, որում խոստովանել է հանցանքը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձն այս գիշեր հրաձգություն է իրականացրել երկու բարերում և բուքմեյքերական գրասենյակում, ինչի հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել:
Հանաուն 100 000 բնակչությամբ քաղաք է, որը գտնվում է Ֆրանկֆուրտի ֆինանսական կենտրոնից 19 կմ հեռավորության վրա։
Վերջին տարիներին Գերմանիան դարձել է ծայրահեղականների մի քանի հարձակումների թիրախ, որոնցից մեկի հետևանքով 2016 թվականի դեկտեմբերին Բեռլինի կենտրոնում 12 մարդ էր զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում