Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին

Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հաստատված է COVID-19-ի առկայությունը Կումում եւ Արաքում հոսպիտալացված երեք հիվանդի մոտ»,- ասել է Ջահանփուրը, ինչպես հետեւում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից: Նա նաեւ նշել է, որ երեք վարակվածներն իրանցիներ են:

Փետրվարի 19-ին հայտնի է դարձել, որ Իրանում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Ինչպես հայտնել է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին, Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չեն շփվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի կառավարությունը հաստատել էր երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի մասին տեղեկությունը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված երկու անձ մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում