Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ

Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ

Սու՛րբ ե­ղեք, քան­զի Սուրբ եմ ես:
Ղևտ.11;44

Այս խոս­քե­րը մարդ­կանց աչ­քից հե­ռաց­նում են Աստ­ծուն և թող­նում անն­վա­ճե­լի բար­ձուն­քի վրա. ա՛յն մարդ­կանց աչ­քից, ով­քեր մտա­դիր էլ չեն որևէ քայ­լով նվա­զեց­նելու այդ հե­ռա­վո­րու­թյու­նը:

Մարդ­կանց հա­մար ա­վե­լի հար­մար է ո՛չ թե բարձ­րա­նալ առ Աստ­ված, այլ Աստ­ծուն ի­ջեց­նել ի­րենց մա­կար­դա­կին. դա նրանց հա­մար Աստ­ծուն հաս­նե­լու ա­մե­նա­հար­մար տար­բե­րակն է ե­ղել միշտ: Աստ­ված ե­կավ բո­լո­րին փր­կե­լու հա­մար, և բո­լո­րին էլ կփր­կի. բո­լոր` փրկ­վե­լու ցան­կու­թյուն և մեղ­քից ա­զատ­վե­լու կամք ու­նե­ցող­նե­րին: Այ­սինքն, Աստ­ծո ար­քա­յու­թյան դռ­նե­րը կբաց­վեն փրկ­վե­լու նվա­զա­գույն ցան­կու­թյուն ու­նե­ցող­նե­րի առջև. ցան­կու­թյուն, որ ստի­պում է ա­նել քայ­լեր, որ տա­նում են դե­պի փր­կու­թյուն: Աստ­ված փր­կում է ա­ռանց ջան­քեր, ինք­նակտ­տանք­ներ և զր­կանք­ներ պա­հան­ջե­լու. Նա ար­դեն ջա­նա­ցել է, չար­չար­վել ու զրկ­վել քո փո­խա­րեն, Նա ար­դեն տո­կա­ցել է, հաղ­թել ու հա­րու­թյուն է ա­ռել քեզ հա­մար: Քեզ մնում է միայն դրա­կան պա­տաս­խա­նել Նրա մի հար­ցին` հա­վա­տու՞մ ես:

Աստ­ված շատ փոքր բան է պա­հան­ջում, ա­վե­լի ճիշտ` Նա նույ­նիսկ չի պա­հան­ջում, այլ ըն­դա­մե­նը ա­ռա­ջար­կում է ըն­դու­նել քեզ հա­մար պատ­րաս­տած լա­վա­գույն ա­պա­գան:

Աստ­ծո ան­սահ­ման մար­դա­սի­րու­թյան մա­սին վկա­յում է Նրա Խոս­քը, որ փաս­տում է. փր­կու­թյու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ և կտր­վի բո­լոր նրանց, ով­քեր կըն­դու­նեն այն, երբ անձ­նա­պես ճա­նա­չեն Փրկ­չին և ի­րա­պես գի­տակ­ցեն ի­րենց հո­գու փր­կու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Աստ­ծո ան­սուտ Խոս­քը վկա­յում է. «Ով մար­գա­րեին ըն­դու­նում է իբրև մար­գա­րեի, մար­գա­րեի վարձ կս­տա­նա, ով ար­դա­րին ըն­դու­նում է իբրև ար­դա­րի, ար­դա­րի վարձ կս­տա­նա: Եվ ով այս փոք­րիկ­նե­րից մե­կին միայն մի բա­ժակ սա­ռը ջուր կտա խմե­լու` իբրև ա­շա­կերտ, ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, իր վար­ձը չպի­տի կորց­նի» (Մատթ.10;41-42): Փր­կու­թյու­նը նրանցն է, ով­քեր այն ըն­դու­նում են. Աստ­ված եր­բեք չի բռ­նա­նում մար­դու ինք­նիշ­խան կամ­քի վրա: Բայց խն­դիրն այն է նրա­նում, որ մար­դը այդ փր­կու­թյու­նը վերց­նե­լու հա­մար պետք է մո­տե­նա Աստ­ծուն, անց­նի ճա­նա­պարհ, ձգ­տի սր­բու­թյան, և նվա­զա­գույ­նը, որ մար­դը պետք է ա­նի սր­բու­թյա­նը հաս­նե­լու հա­մար, իր ու­ժե­րի նե­րած ա­ռա­վե­լա­գույն չա­փով դրան ձգ­տելն է: Ե­թե մար­դու հա­մար սր­բու­թյու­նը օ­տար ու ա­տե­լի է, ոչ միայն ին­քը չի ձգ­տի սր­բա­նալ, այլև չի ըն­դու­նի նրանց, ով­քեր ձգ­տում են: Հի­սուս ա­սում է. «Ե­թե դուք Իմ ու­սուց­մա­նը հա­վա­տա­րիմ մնաք, իմ ճշ­մա­րիտ ա­շա­կերտ­նե­րը կլի­նեք: Եվ կճա­նա­չեք ճշ­մար­տու­թյու­նը, և ճշ­մար­տու­թյու­նը ձեզ կա­զա­տի» (Հովհ.8;31-32): Իսկ ո՞րն է Հի­սու­սի ու­սու­ցու­մը մարդ­կու­թյան ծա­գու­մից ի վեր մինչև մեր օ­րե­րը, ե­թե ոչ. «Սու՛րբ ե­ղեք, քան­զի Սու՛րբ եմ ես» (Ա Պետ.1; 16-17): Աշ­խար­հը հմ­տո­րեն քո­ղար­կում է մար­դու սր­բա­նա­լու կամ գո­նե սր­բու­թյա­նը ձգ­տե­լու կարևո­րու­թյու­նը բա­ցա­հայ­տող միակ ճշ­մար­տու­թյու­նը: Ճշ­մար­տու­թյու­նը մեկն է, քան­զի այն ոչ թե մարդ­կա­յին, այլ աստ­վա­ծա­յին կա­տե­գո­րիա է, այն կար­ծիք չէ, որ ա­սենք` որ­քան մարդ, այն­քան ճշ­մար­տու­թյուն, այ­նինչ աշ­խար­հը կա­րո­ղա­ցավ մար­դուն հա­մո­զել, որ ճշ­մար­տու­թյու­նը կա­րե­լի է ա­մեն տեղ գտ­նել, աշ­խար­հը քա­րո­զում է. «Պետք չէ կա­ղա­պար­վել, թող ոչ ոք ձեզ չխա­բի, չպար­տադ­րի իր քա­րա­ցած հա­յացք­նե­րը, աշ­խար­հը փոխ­վում է, ժա­մա­նակ­նե­րը այլ են, 21-րդ դա­րում ենք ապ­րում….»։ Իսկ ար­դեն Աստ­ծուց ա­պա­հով հե­ռա­վո­րու­թյան վրա տա­նե­լուց հե­տո ան­պաշտ­պան մար­դուն ա­սում է. «Դու ես քո ճա­կա­տագ­րի տե­րը»` դրա­նով նրան վերջ­նա­կան շփո­թու­թյան մատ­նե­լով: Դա ար­վում է այն­պես հա­մա­կող­մա­նիո­րեն, հետևո­ղա­կա­նո­րեն և մաս­նա­գի­տո­րեն, որ գրե­թե բո­լո­րը հա­մոզ­ված են, որ փո­փո­խա­կա­նը հաս­տա­տու­նից ա­վե­լի վս­տա­հե­լի է, որ մար­դը աշ­խար­հից հե­ռա­նա­լու կամ փախ­չե­լու պատ­ճառ­ներ չու­նի, ար­դյուն­քում ա­մեն ոք «բնա­վոր­վում» է աշ­խար­հի պատ­րող կա­պանք­նե­րում և պատ­վում կեղծ ա­պա­հո­վու­թյան կպ­չուն ոս­տայ­նով:

Աշ­խար­հը ա­սում է, թե փր­կու­թյա­նը դեռ պետք է ար­ժա­նա­նալ` դրա­նով իսկ անհ­նա­րին դարձ­նե­լով այն, այ­նինչ փր­կու­թյու­նը պետք է ըն­դա­մե­նը ըն­դու­նել, քան­զի Աստ­ված Իր Որ­դու Տվ­չու­թյամբ ար­դեն իսկ մար­դուն ար­ժա­նի հա­մա­րեց և դարձ­րեց: Նա մար­դուն տվել է փրկ­վե­լու մեն միակ մի­ջոց, բայց այն­քան շատ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, որ շա­տե­րի կող­մից այդ­պես էլ անն­կատ են մնում: Ըն­դու­նել Տի­րոջ ծա­ռա­նե­րին և պատ­վել ըստ ար­ժան­վույն միայն նրա հա­մար, որ նրանք Տի­րոջն են. որ­քան հեշտ է Աստ­ծո բա­րե­հա­ճու­թյա­նը ար­ժա­նա­նալ: Ար­դա­րին ըն­դու­նո­ղը կար­դա­րա­նա, մար­գա­րեին ըն­դու­նո­ղը մար­գա­րե կհա­մար­վի, ա­շա­կեր­տին մի բա­ժակ ջուր տվո­ղը ան­վար­ձա­հա­տույց չի մնա: Բայց ո՞վ է այ­սօր ընդ­հան­րա­պես մտա­հոգ Աստ­ծուն ճա­նա­չե­լու կամ ըն­դու­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ: Մար­դիկ աշ­խար­հա­յին թե­լե­րով կապ­ված խա­մա­ճիկ­ներ են, իսկ մարդ­կա­յին կյան­քը` պար­տադր­ված ներ­կա­յա­ցում, որ միշտ չի ծա­փե­րով ըն­դուն­վում:

Ճշ­մար­տու­թյու­նը ա­զա­տում է նրանց, ով­քեր ձգ­տում են նվա­զա­գույն սր­բու­թյա­նը. ըն­դու­նում են այդ ճշ­մար­տու­թյու­նը:

Ե­րեց­կին Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում