Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը տեղեկացրել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակման ևս 10 դեպք է գրանցվել, այդպիսով երկրում վարակման դեպքերի քանակը հասել է 28-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Երեկվանից մինչև այսօրվա առաջին կեսը գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, նրանցից 8-ը Ղոմ քաղաքում, 2-ը` Թեհրանում: Այսպիսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ մահացածների թիվը հասել է 5-ի»,- տեղեկացրել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք էր գրանցվել փետրվարի 21-ին։ Ըստ երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավիրուսից մահացել է 4 մարդ:

Հիշեցնենք, որ Իրանում ՀՀ դեսպանատունը երեկ հայտարարություն էր տարածել՝ Իրանի տարածքում գտնվող հայաստանցիներին հորդորելով կապ հաստատել դեսպանատան հետ և հաղորդել իրենց գտնվելու վայրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում