Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այսօր՝ փետրվարի 22-ին, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Արցախում առաջիկա համապետական ընտրություններին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության կազմակերպման գործընթացին:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին ընդունելության համար և հաջողություն մաղթել մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում