Բայերի հարձակվողը ծանր վնասվածք է ստացել
24/02/2020 21:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Գերմանական «Բայերի» հարձակվող Կևին Ֆոլանդը Եվրոպա Լիգայի «Պորտուի» դեմ խաղում (2:1), վնասվածք է ստացել, հաղորդում է Sport Bild-ը:
Նշվում է՝ հանդիպման վերջին րոպեներին Ֆոլանդը ոտնաթաթի վնասվածք է ստացել և բժշկական զննությունից հետո պարզվել է, որ դրա ծանրության աստիճանը բավական բարձր է:
Այսպիսով, 27-ամյա հարձակվողը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Հիշեցնենք, որ Ֆոլանդի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում գերմանացի հարձակվողը մասնակցել է 31 հանդիպման և դարձել 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում