«Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո
25/02/2020 09:42
Նմանատիպ
«Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո:
Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Վահե Գրիգորյանը միայնակ է մեկնել Լոնդոն, և այս 7000 եվրոն ծախսվել է միայն իր համար:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, չհաճախելով աշխատանքի, ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, 240 լիտր բենզինի կտրոն: Վերջինս օգտվում է նաև ծառայողական մեքենայից:
Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Վահե Գրիգորյանն իր ընկերներից մեկի ծննդյան տարեդարձին նվիրել է 772.000 դրամ արժողությամբ Apple ֆիրմայի հեռախոս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում