Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը…
Նմանատիպ
Առավոտ թերթը «հոդված» է հրապարակել՝ եկեղեցու դեմ։
Ծանո՞թ դեմքեր են։ Հա, հա, ճիշտ եք նկատել՝ իմքայլական լգբտ ակտիվիստներից են…
Ի դեպ, Առավոտ «թերթը» 2017-ին էլ՝ Աննա Իսրայելյանով ու մյուս դեմքերով՝ ակտիվ լծված էին ԸԲ օրենքի քարոզին։ Նկարներից մեկում ներկայիս ԲԴԽ դատավոր սորոսական Վիգեն Քոչարյանի կողքին կտեսնեք Գևորգ Տեր-Գաբրիելյանին և Աննա Իսրայելյանին՝ Լոնդոնում։ Էդ ԸԲ օրենքից առաջ էր, Եկեղեցու դեմ Լառա Ահարոնյանի ֆեմինիստական բրիգադի կազմակերպած ցույցն էլ։ Իսկ հեղափոխությունից հետո՝ էդ մարդկանց մեծ մասն արդեն պաշտոնյա է։ Իսկ Գևորգ Տեր-Գաբրիելյանի ֆոնդը, ի թիվս ադրբեջանասիրական ու թուրքասիրական պրոպագանդայի, ֆինանսավորել էր կրոնական թեմայով կոնֆերանս, որին անձամբ Նիկոլ Փաշինյանն էր ներկա։ Կարդալով նյութի բովանդակությունը՝ հասկանում եք (հույս ունեմ), որ խոսք է գնում աղանդներին աջակցելու և եկեղեցուն ճնշելու մասին։
Արժի՞ բացատրել, թե ինչու են Լառա Ահարոնյանի, ՍԴ լևոնական դատավոր Վահե Գրիգորյանի ու «բանակն իրականում»-ի մտերիմ շրջապատը բանակի ու հայկական ազգային արժեքների դեմ կռիվ տալուն զուգահեռ ուղիղ հարվածում Հայ Եկեղեցուն։
Հ.Գ.
Վահե Գրիգորյանը Լևոն Տեր-Պետրոսյանին «փաստաբան է գալիս», էս մյուս սորոսական իմքայլականները՝ դե չասեմ։ Ո՞վ կհիշեցնի, «Առավոտ»-ի Արամ Ավրամյանը Լևոնին ի՞նչ էր գալիս…
Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը…
Հ.Հ.Գ.
Կարող եք հանգիստ տարածել, որ մարդիկ լավ ճանաչեն, թե ինչ ուժերի ու անձանց են շուտով «Այո» ասելու։
Այո-ի պրոպագանդայի համար պաշտոնապես 6 միլիոն դրամ փող են ծախսելու։ Էդ մենակ բրենդինգը։
Ես էս ամեն ինչն անվճար եմ անում։ Չէ, կներեք, ծախսում եմ՝ իմ ժամանակը…
Բարով վայելեք։ Սա ձեր երեխաների ապագան է։ Դուք ապագա չունեք, որովհետև դուք ներկա էլ արդեն չունեք՝ անցյալում բավարար ջանք չթափեցիք տեսակի պահպանման համար…
Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում