Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով
25/02/2020 16:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Pastinfo.am: «Մեղադրանքի վերաբերյալ ՀՀԿ-ն առավոտյան հայտարարություն է տարածել, մենք, մեր ժողովուրդը եկել ենք աջակցելու Արցախի հերոս, թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին։ Մենք մեր հերոսի կողքին ենք, եկել ենք աջակցելու մեր նախագահին»,- Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա ասաց՝ պետք է պայքարել հանուն արդարության, շեշտեց՝ մեղադրանքը շինծու է, հիմնված մեկ անձի ցուցմունքի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում