ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կարող է երկու տարի պահանջվել, իսկ վարակի տարածման մակարդակի նվազմանը կարող է նպաստել տաք եղանակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր հանձնաժողովի անդամ Վալտեր Ռիչարդին:
«Գրիպի դեմ ավանդական պատվաստանյութերը որևէ ազդեցություն չունեն, քանի որ պատվաստանյութը պետք է ուսումնասիրվի հենց նոր տեսակի կորոնավիրուսի համար: Դրա համար մենք դեռ մի քանի տարի պետք է աշխատենք»,- ասել է Ռիչարդին:
Նրա խոսքով՝ Իտալիայի հյուսում կորոնավիրուսի տարածումը կարող է պատճառված լինել այն հանգամանքով, որ վերջին շաբաթներին բարձր ռիսկային շրջաններից երկիր բազմաթիվ մարդիկ են ժամանել:
Խոսելով ապաքինվածների և հիվանդների հարաբերակցության մասին՝ մասնագետը նշել է, որ 80 տոկոսը բուժվում են, 2-3 տոկոսը՝ մահանում:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 283-ի:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում COVID-19 կորնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2663-ի, վարակակիրներինը գերազանցել է 77 600-ը, ապաքինվել են 27 000-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում