ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Կիևի Դինամոյի ֆուտբոլիստին
25/02/2020 22:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Կիևի «Դինամոյի» 23-ամյա հարձակվող Արտյոմ Բեսեդինը 1 տարով որակազրկվել է և չի կարող մասնակցել պաշտոնական հանդիպումներին, հայտնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը:
Նա մեղադրվում է դոպինգ օգտագործելու մեջ: Այսպիսով, Բեսեդինը բաց կթողնի Եվրո-2020-ը:
Հավելենք, որ կիևյան ակումբը հնարավորություն ունի բողոքարկել այդ որոշումը Լոզանի արբիտրաժային դատարանում: Նշվում է, որ թիմի իրավաբանները ուսումնասիրում են ստացված փաստաթղթերը:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք «Դինամոն» կդիմի այդ քայլին:
Ուկրաինայի այս առաջնությունում Բեսեդինը անցկացրել է 13 հանդիպում և դարձել 8 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում