Արցախի ԶՈւ-ն ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարի հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը. Կարեն Աբրահամյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի զինված ուժերը, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարի հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը: Այս մասին իր հրաժեշտի խոսքում հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի արդեն նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանը:
«Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Բանակային դժվարին ու պատասխանատու մեր համատեղ ծառայության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես անշրջելի հաջողություններ, այնպես էլ որոշ թերացումներ:
Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում: Շարունակելով նախորդ տարիներին արձանագրված դրական զարգացումները՝ մենք կարողացանք որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահության կրման գործընթացը, առաջնագիծը համալրվեց արդի պահանջներին համահունչ տեսադիտարկման համակարգերով, ինչի արդյունքում բարձրացվել է տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը, որը թույլ է տվել իջեցնել մարտական ծառայության կրման ծանրաբեռնվածությունը: Բացի այդ կապի կատարելագործման շրջանակներում զարգացվել են նաև տեսադիտարկման համակարգի կառավարման տարրերը: Կիրառման ընդունելով նոր տիպի ավելի պաշտպանված ու հարմարավետ ամրաշինական կառույցներ՝ բարձրացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակության աստիճանը:
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց զորքերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորքերի կառավարման և մարտական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպման, անցկացված զորավարժություններում և օպերատիվ-մարտավարական նշանակության տարաբնույթ միջոցառումներում ժամանակակից մարտի վարման նոր ձևերի ու մտահղացումների ներդրման վրա: Այս ամենին զուգահեռ նշանակալի առաջընթաց ունեցանք զորքերի և զորատեսակների մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման ոլորտներում:
Մասնավորապես՝ բանակը համալրվեց սպառազինության նոր նմուշներով ու արդիական տեխնիկական միջոցներով, ինչի արդյունքում մի քանի աստիճանով բարձրացվել է բանակի մարտական հզորությունը: Բարելավվեցին մարտական հերթապահություն կրող ու զորամասերի մշտական տեղակայման վայրերում գտնվող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, մեծածավալ աշխատանք իրականացվեց զինծառայողների, զինվորական թոշակառուների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:
Ավարտելով խոսքս՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պաշտպանության բանակի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, համատեղ ծառայության համար և, միաժամանակ, համոզմունք հայտնում, որ Արցախի զինված ուժերն, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարեն Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը»,-ասել է Կարեն Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
ԼՐԱՀՈՍ
13:22 • 26/02
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը մասնակցել է պետական և մասնավոր հատվածի շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչ
13:21 • 26/02
Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ. Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է
youtube subscribe
13:20 • 26/02
Մոսկվայում հայկական մատուռով բարձրակարգ հյուրանոցը «լավագույն շքեղ հյուրանոց» է ճանաչվել (լուսանկարներ)
13:13 • 26/02
Արցախի ԶՈւ-ն ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարի հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը. Կարեն Աբրահամյան
13:06 • 26/02
Իշխանություններին առաջարկում ենք պահպանել հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը և 100 մլն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ
13:05 • 26/02
Քիմ Քարդաշյանը, Շերը և Նաոմի