Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն
27/02/2020 10:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հրապարակում էր արել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հորդորելով քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ:
Արսեն Բաբայանը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Հովսեփյանի այն գրառումը, որտեղ ասվում էր, որ «Ոչ»-ի շտաբի անդմաները Հարավարևմտյան թաղամասում թիրախավորել են թոշակառուներին ու առաջարկել են 5000-ական դրամ:
Tert.am-ի հարցին ի պատասխան Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց.«Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում