AM | RU
USD
EUR
RUB

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՄահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորթոշյանը:

«Կարապետյանը հիվանդ էր: Վերջին 6 մասում բուժում էր ստանում: Այսօր կեսօրին մահացավ»,- մանրամասնեց Քորթոշյանը:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։

Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝

· «Գետաշեն», 1992

· «Ջավախքի խաչքարերը», 1995

· Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1997 թ.

· Վրաց Պետական Քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, 1988-1998. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1998 թ.

· «Հայ մշակութային հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», 1999, նաև ռուսերեն, 2000, անգլերեն, 2001

· Armenian Cultural Monuments in the Region of Karabakh. Trans. Anahit Martirossian. Yerevan։ Gitutiun Publishing, 2001.

· Ջավախքի Պատմական Հուշարձանները. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2001

· «Թիֆլիսի քաղաքագլուխները», հայերեն, ռուսերեն, 2003

· Կովկասյան թանգարանի Հայկական հավաքածուն. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

· Հյուսիսային Արցախ. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004 (ԼՂՀ Եղիշեի անվան գրականության մրցանակ, 2004)

· Հայերը Կախեթում. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

Համահեղինակ է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարի՝ Միլանում 1988 թ. լույս տեսած 19-րդ «Ղարաբաղ» պրակի։

Սամվել Կարապետյանն արժանացել է մի քանի մրցանակի։

· 2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար.

· 2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան

· 2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ

Լրահոս
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. ուղիղ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը «Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում «Փաստ»․ Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են տնտեսության և բանկային համակարգի հիմնական մարտահրավերը «Ժողովուրդ»․ Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կկրեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում «Ժողովուրդ»․ Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ «Փաստ»․ Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 28 Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. «Մեդիա պաշտպան» Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Ձեզ այլևս ոչինչ չի փրկի. Արմեն Աշոտյան Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan