Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել

Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել

Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է- նստել ժամանակի կառքին-
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։
Կատուների հոգում շնավախ կա խորունկ,
Մինչ շները վաղո՜ւց մոռացել են նրանց…
Առաջվա պես էլի տխրություն է ծորում
Տերևից էլ դեղին հոգիների վրա։
Անիմաստ է նաև ընկերակցել լացիդ
Ու խոսքերով խղճուկ մխիթարել։
Ցա՛վ չէ, թե շուրթերդ ինձ կարոտ մնացին,
Քո կարոտը ինձ հետ ես հեռո՜ւ եմ տարել…
Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է- նստել ժամանակի կառքին-
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։

«Աստծո առավոտ» շարքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում