Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Բելառուսում, Նիգերիայում, Նոր Զելանդիայում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրների առողջապահության նախարարությունների տարածած հայտարարություններին:
Նիգերիայում կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը հաստատվել է Լագոս նահանգում:
Տեղեկությունների համաձայն` Նոր Զելանդիայում վարակված անձը հոսպիտալացվել է Օքլենդ քաղաքում: Նշվում է, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից վերադարձած անձի մոտ, այժմ նա գտնվում է կայուն վիճակում:
Բելառուսում վարակակիրն Իրանից ուսանող է:
Բելառուսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում համաճարակային իրավիճակի վատթարացումից ելնելով` պարտադիր ստուգում են անցնում այդ երկրներից ժամանած բոլոր անձինք:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը: Նշվում է, որ վարակվածներից 7952-ի վիճակը ծանր է:
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում