Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ

Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:

«Որևէ վնաս մեր համայնքը չի կրել, կրակոցներն ավելի ինտեսիվ տևել են կես ժամ, հետո ընդհատումներով մոտ մեկ ժամ շարունակվել են, պատասխան կրակից հետո դադարել են կրակել»,– ասաց նա և հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են:

Մելիքյանը նշեց, որ վերջին մի քանի օրերին հակառակորդը հաճախ է կրակում: Դա նա հատուկ որևէ բանով չի պայմանավորում:

«Ուղղակի մեր հակառակորդը մեկ-մեկ հիշողության կորուստ է ունենում, այսպես էլ է լինում»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում