«Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի
Նմանատիպ
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ:
Այս անգամ նախարարի թիրախում է հայտնվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»:
Հիշեցնենք, որ օրերս Թորոսյանն աշխատանքից ազատել է կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բացառիկ մասնագետ Սամվել Գրիգորյանին և այդ պաշտոնին նշանակել է Հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որևէ առնչություն չունի առողջապահական համակարգի հետ:
Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատում է բժիշկ-կառավարիչների և նրանց փոխարեն պաշտոնների է նշանակում ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատից:
Նշենք, որ երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի գրեթե ողջ անձնակազմը աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում է գրել՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Առողջապահության նախարարությունը:
Բացի տնօրենի փոփոխությանը դեմ լինելուց, կենտրոնի մասնագետներն անընդունելի են համարում ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու՝ նախարարի միանձնյա որոշմանը: Մեզ հետ զրույցում համակարգի մի շարք մասնագետներ հույս էին հայտնում, որ Թորոսյանն ավելի շուտ կհեռացվի համակարգից, քան նրան կհաջողվի անդառնալիորեն քանդել առողջապահության ողջ համակարգը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում