«Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի
Նմանատիպ
«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։
Բացի Ալիկ Սարգսյանից, այլ ցուցմունք կա՞ Ձեզ առաջադրված մեղադրանքում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ «Արդեն իսկ հայտարարել եմ` գոնե մեկ ցուցմունքի դեպքում ես կընդունեմ իմ մեղքը, ընդհանրապես որևէ ցուցմունք, որևէ ապացույց չկա` իրենց պնդումները հիմնավորող»: Հնարավո՞ր է գործը կարճվի։
«Բացառում եմ, որովհետև իմ նկատմամբ գործի հարուցման և քննության նպատակն ի սկզբանե իրավաբանության հետ կապ չուներ, շարունակությունն էլ կապ ունենալ չի կարող, որովհետև իրավաբանության տեսանկյունից գործը չէր կարող անգամ հարուցվել»:
Ո՞րն էր հարուցման նպատակը։ «Բոլորին ակնհայտ է` մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման անկարողությունը, ուստի փորձում են հնարավոր հնչեղ անուններ մտցնել քրգործի մեջ` ստեղծելով բացահայտման պատրանք»:
Ավելի հնչեղ անուննե՞ր էլ կան։ «Ակնհայտորեն` այո»: Նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, Ձեզնից ցուցմո՞ւնք են ակնկալել նրա մասով։ «Չեմ մեկնաբանում»: «Մարտի 1-ի» ապացույցների բազայի բացակայությունը, ինչը նկատելի է նաև Քոչարյանի գործի դեպքում, ի վերջո, ինչի՞ է հանգեցնելու։ «Հանգեցնելու է նրան, որ եթե ներպետական դատարաններում արդարություն չհաստատվի, հաստատվելու է եվրոպական դատարաններում և շատ կարճ ժամանակում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում