AM | RU
USD
EUR
RUB

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։

Այս առիթով Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվել է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվել է գոհաբանական աղոթք։

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի միաբանության անունից ողջունելով Սահակ Պատրիարքին, շնորհավորել է նրան ընտրության կապակցությամբ։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։

Այնուհետև Վեհարանում նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և նրա շքախմբին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջագուրումից հետո Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց երկար տարիներ անց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունում նոր գահակալ ունենալու առիթով։ «Մենք այս առիթով մեր սրտի ամենաջերմ և լավագույն բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ: Հայցում ենք, որ Տերն Իր շնորհներն առատորեն հեղի Ձեզ վրա և պարգևի ուժ ու կորով՝ իմաստությամբ ու արդյունավոր կերպով իրականացնելու Ձեր ծանր պարտականությունները:

Գիտենք, որ այս տարիների ընթացքում շատ աշխատանքներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանային պատրիարքական հանգամանքի մեջ եղող անձի կողմից, առկախ են մնացել և կարիք ունեն կարգավորման: Եվ Ձեր Ամենապատվությունը, վստահ ենք, եկեղեցականաց և աշխարհականաց դասի հետ համատեղ ամեն ջանք ի գործ պիտի դնի, որպեսզի այդ խնդիրները կարողանան լուծում ստանալ և Պատրիարքությունը շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց նորընտիր Պատրիարքին երկար տարիներ Մայր Աթոռում նրա նվիրյալ ծառայության համար՝ հորդորելով վերջինիս նույն նախանձախնդրությամբ և անձնուրաց աշխատանքով զորացնել և ծաղկեցնել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռը։

Վեհափառ Հայրապետը քաղցրությամբ վերհիշեց իր հովվապետական այցելությունը Կ․Պոլսի Հայոց Պատրիարքություն՝ արձանագրելով, որ այնտեղ ականատեսն է դարձել պոլսահայության ջերմությանը, սիրուն ու հարգանքին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությանը, նրա արժանընտիր գահակալին, հոգևոր ողջ դասին և հավատացյալ ժողովրդին:

Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ փոխանցելով պոլսահայության որդիական ողջույններն ու հարգանքը: «Դուք միշտ մեր աղոթքների մեջ եք: Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ: Այս օրը ինձ համար շատ թանկագին է. իմ կյանքի շատ էական հանգրվանները Ձեզ հետ եմ ապրել», - ասել է Նորին Ամենապատվությունը՝ վերհիշելով տարիների իր ծառայությունը Մայր Աթոռում, Վեհափառի հայրական խնամքի ներքո և դրանք նկատելով իր կյանքի ամենաարդյունաբեր ժամանակաշրջանը:

Պատրիարք Հայրն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի եկեղեցաշեն գործունեությանը և Մայր Աթոռի պայծառությանը՝ նշելով, որ երախտապարտ է կատարված աշխատանքների համար: Վերջում Սահակ Պատրիարքը հայցեց Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը:

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Լրահոս
«Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan