Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2870-ի
01/03/2020 09:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, Tert.am: Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2870-ի, վարակված է 79 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 41 600-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ վարակվածներից 7365-ի վիճակը ծանր է: Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 573 նոր դեպք, հիվանդանոցից դուրս է գրվել 2623 մարդ, մահացել է 35-ը, որից 34-ը՝ Հուբեյ նահանգում:
Նշվում է նաև, որ ևս 51 800 մարդ, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում