ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 3

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 3

Երբ Դավիթ մարգարեն մեղք գործեց, խիստ զղջաց: Խորը զղջման մեջ նա աղոթեց Աստծուն. «Ողորմիր ինձ, Աստված, ըստ Քո մեծ ողորմության, ըստ Քո բազում գթության՝ քավիր իմ անօրենությունները…» (տես՝ Սաղմ. 50): Նա հատկապես զղջում էր, որ մեղքի պատճառով կորցրեց Աստծու շնորհը:

Աստված Սուրբ է և ողորմած: Նա չի դատում մեզ Իր արդարությամբ, այլ Իր ողորմածությամբ ներում է մեր հանցանքները:

Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում