Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն այսօր կիմանա իր մրցակիցներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ArmSport.am: ՈւԵՖԱ-ի 44-րդ կոնգրեսը Եվրոպայի 2020 թվականի առաջնության մեկնարկից 100 օր առաջ` մարտի 3-ին, Ամստերդամում կանցկացնի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
ՀՖՖ պատվիրակությունը ևս մեկնել է Նիդերլանդներ` մասնակցելու վիճակահանությանը. Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկվել է C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում այսօր կիմանա իր մրցակիցներին:
Մեր ընտրանու մրցակիցները կլինեն C դիվիզիոնի մյուս 3 զամբյուղներից մեկական թիմ.
C դիվիզիոն
1-ին զամբյուղ. Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Վրաստան
2-րդ զամբյուղ. Հյս. Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Կիպրոս
3-րդ զամբյուղ. Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ
4-րդ զամբյուղ. Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա
Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչը` 2021 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում