AM | RU
USD
EUR
RUB

Ավստրիայի կանցլերը հորդորում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Aysor.amԵվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն՝ ամփոփելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներ մշակելու նպատակով կառավարության արտահերթ նիստի արդյունքները:

Նրա խոսքով՝ Թուրքիայից ԵՄ-ի տարածք, Հունաստան թափանցելու անօրինական միգրանտների փորձերը կազմակերպվել են Թուրքիայի ղեկավարության կողմից:

«Հարկավոր է համատեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նախագահ Էրդողանը փոխի իր անմարդկային գործելակերպը և չշարունակի հետագայում միգրանտներին օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մենք համատեղ պետք է ապահովենք, որ 2015 թվականը չկրկնվի:

Դրա համար հարկավոր է կազմակերպել սահմանների (Հունաստանում ԵՄ-ի արտաքին սահմանին) գործող պահպանություն», - նշել է Կուրցը մամուլի ասուլիսում:

«Այդ մարդիկ (միգրանտները) Իդլիբից, այսինքն՝ Սիրիայից չեն փախչում Հունաստան: Դրանք այն մարդիկ են, որոնք մասամբ արդեն երկար տարիներ գտնվում են Թուրքիայում: Թուրքիայի նախագահ Էրդողանը միտումնավոր է կազմակերպել այդ գործընթացը: Տրամադրվում են ավտոբուսներ, միգրանտներին տալիս են տեղեկատվություն: Միտումնավոր փորձեր են ձեռնարկվում կազմակերպել այդ երթը դեպի Հունաստան: Նախագահ Էրդողանը մարդկանց օգտագործում է որպես գնդակ, զենք, Եվրոպական միության վրա ճնշման գործիք», - ասել է Կուրցը:

Միգրանտների հետ կապված իրադրությունն ուրբաթ օրը կտրուկ սրվել Է Թուրքիայի հետ ցամաքային ու ծովային սահմաններին: Հունաստանի ուժայինները շաբաթ օրվանից Թուրքիայից անօրինական միգրանտների ու փախստականների ներխուժման 24 հազար 203 փորձ են կանխել:

Լրահոս
ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մասնագետների ասուլիսը. ՈՒՂԻՂ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 դեպք Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ» «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյան Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. ԶԼՄ «Ժողովուրդ». «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան «Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 7 Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan