Փոխվել է Ուրարտու-Նոա խաղի ժամը
03/03/2020 18:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ArmSport.am: ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման կոմիտեն տեղեկացնում է, որ հանդիպումների հեռարձակման նկատառումներից ելնելով փոխվել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» – «Նոա» առաջին հանդիպման ժամը։
17։30-ի փոխարեն հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին։ Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» – «Նոա» առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին՝ «Ուրարտու» մարզադաշտում։ Իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի 14։15-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում