Ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից ու կորոնավիրուսից, ինչո՞ւ եք ինձ հարցնում․ Կլոպ

Ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից ու կորոնավիրուսից, ինչո՞ւ եք ինձ հարցնում․ Կլոպ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Չելսիին»(2-0) պարտվելուց հետո պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում կորոնավիրուսի տարածման խնդրի վերաբերյալ:

«Այն, ինչը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, այն է, որ ֆուտբոլային մարզչի կարծիքը յուրաքանչյուր լուրջ հարցի վերաբերյալ շատ կարևոր է: Ես իսկապես դա չեմ հասկանում: Այն, ինչ հայտնի մարդիկ ասում են, նշանակություն չունի: Երբ ինձ նման մարդիկ, ովքեր չեն հասկանում դրանից որևէ բան, սկսում են քննարկել այս թեման … Նրանք, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, պետք է այլ մարդկանց ասեն ՝ ինչ անել, ոչ թե ֆուտբոլի մարզիչները: Ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից ու կորոնավիրուսից: Ինչու՞ եք ինձ հարցնում: Ես կրում եմ բեյսբոլի գլխարկ:

Ես նույնքան անհանգստացած եմ, որքան բոլորը: Ես ապրում եմ այս մոլորակում և ուզում եմ, որ այն լինի անվտանգ և առողջ: Բոլորին մաղթում եմ ամենալավը: Բայց իմ կարծիքը կորոնավիրուսի մասին չպետք է նշանակություն ունենա»,- մեջբերում է Կլոպին Goal-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում